Թռչուններին վախեցնելու համար պայթուցիչ է պայթեցրել և վնասել մատները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Հասարակություն

Սեպտեմբերի 4-ին, ժամը 18.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի պայթունային վնասվածք, 1-ին, 2-րդ, 3-րդ մատների ջնջխված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Վարդաշենի բնակիչ, 53-ամյա մի տղամարդ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Վարդաշենի 9-րդ փողոցում տղամարդը թռչուններին տարածքից հեռացնելու նպատակով պայթուցիչ է պայթեցրել, ինչի հետևանքով վնասել է մատները:

Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր: