Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ ԵՏՀ խորհրդի նիստին մասնակցելու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով կմեկնի Մոսկվա: Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այցը տեղի կունենա 2019 թվականի սեպտեմբերի 8-10-ը:

Պատվիրակության կազմում են՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և այլք: