Անկախ նրանից՝ Լիդիանը կդիմի միջազգային դատարան, թե ոչ, մեր քայլերը կբխեն մեր երկրի օրենքից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

«Քոչարյանի պաշտպանի պնդումն անհեթեթ է․ մեկ հոդվածի սահմանդրական չլինելն ավտոմատ չի տարածվում մյուսի վրա»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Պատգամավորը նկատում է, եթե ընդունենք, որ 35-րդ հոդվածի հակասահմանադրական լինելը ավտոմատ կերպով ազդում է 135-րդ հոդվածի հակասահմանադրական դառնալուն, նշանակում է, որ դա ազդեցություն կունենա առհասարակ նախկինում և նաև ապագայում կալանավորված ու կալանավորվող անձանց վրա,- նկատել է պատգամավորը։

«Մենք պետք է տեսնենք վերջիվերջո ՍԴ-ն ի՞նչն է խնդրայնացրել և ի՞նչ հիմնավորումներով է որոշել, որ 135-րդ հոդվածի 2-րդ մասը հակասահմանադրական չէ։ Բայց անմիջական փոխանցելիությունը չի կարող լինել։ Սա ընդամենը փորձ է պրոակտիվ ազդելու գործողությունների ընթացքի վրա»,- ասել է Կարապետյանը։

Պատգամավորը խոսել  նաև Ամուլսարի թեմայի վերաբերյալ, նշելով, որ անկախ նրանից Լիդիանը կդիմի միջազգային դատարան, թե ոչ , իրենց քայլերը կբխեն մեր երկրի օրենքից։

Շարունակությունը՝ տեսանյութում։