Հայաստան - Իտալիա․ հաշիվը՝ 1:1

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում այս պահին ընթանում է Եվրո-2020-ի ընտրական փուլի 5-րդ տուրի՝ Հայաստան - Իտալիա հանդիպումը:

Խաղի 10-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խփեց հանդիպման առաջին գոլը: 

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը հավասարեցրեց հաշիվը: Պատասխան գնդակը 28-րդ րոպեին խփեց  Անդրեա Բելոտին: Այս պահին հաշիվը 1:1 է: