Սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն․ Գագիկ Սուրենյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

աշուն

ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն։ Հյուսիս-արևելքից (Արևմտյան Սիբիր) եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, սեպտեմբերի 7-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Եկող արկտիկական օդը, բախվելով մեր տարածաշրջանում առկա արևադարձային տաք օդային հոսանքների հետ, կառաջացնի մթնոլորտային ճակատ, ինչի արդյունքում սեպտեմբերի 7-ին առանձին շրջաններում, 8-10-ը ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում , Սյունիքում և Արցախում՝ նաև մառախուղ»։