ՀՀ-ՌԴ միջպետական հարաբերությունները ամուր հիմքեր ունեն, որևէ տարաձայնություն չկա․ նախարար

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ԱԳ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական հարաբերությունները բավականին ամուր հիմքեր ունեն, և որևէ տարաձայնություն չկա։

«Ունենք որոշ դատական, իրավական բնույթի գործընթացներ, սակայն միջպետական մակարդակով Հայաստանն ու Ռուսաստանը կարող են և ունակ են պահպանել այն կարևոր օրակարգը, որի հիմքում է երկրների դաշնակցային հարաբերությունների խորացնելու նպատակը։ Հարցերի փոխկապակցվածություն որևէ կերպ գոյություն չունի և չի կարող ունենալ», - ասել է նախարար Մնացականյանը։