Հայաստանը չի խրախուսելու, չի քաջալերելու անօրինական միգրացիային. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 6, 24News

Զոհրաբ Մնացականյան

ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Գերմանիայից ՀՀ քաղաքացիների արտաքսման խնդրին նշեց, որ Հայաստանը չի խրախուսելու, չի քաջալերելու անօրինական միգրացիային։

«Գոյություն ունի ռեադմիսիայի համակարգ։ Ընտրություն ունենք անելու. կամ ուզում ենք կանոնավոր, դյուրացված, առանց արտոնագրերի ռեժիմ, կամ ուզում ենք անօրինական միգրացիա։ Երկուսը միասին իրար չեն կպնելու», - ասաց նախարարը։

Հարցին, թե արտաքսված քաղաքացիների մի մասը կիսատ է թողել Գերմանիայում բուժման հնարավորությունը, Զ. ՄՆացականյանն արձագանքեց.

«Եթե բուժման նպատակով կա դատարանի որոշում, որ բուժումն այնպիսին է, որ չի կարող իրականացվել իրենց քաղաքացիության երկրում, հումանիտար նկատառումներից ելնոլով, Գերմանիան նրանց պետք է պահի երկրում, կամ կա փորձագիտական եզրակացություն, որ նա ճամփորդելու իրավունք չունի, այս դեպքում, բնականաբար, արտաքսել հնարավոր չէ»։