Կամչատկայից ավելի գեղեցիկ վայր չկա․ այն մեր ադամանդն է․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հեռավոր Արևելքի զարգացմանը նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է, որ աշխարհում Կամչատկայից ավելի գեղեցիկ վայր չկա:

«Կանչատկան մեր ադամանդն է, բնության արգելոց, այնտեղ ամեն բան նվիրական է: Ես աշխարհում ավելի գեղեցիկ բան չեմ տեսել, քան Կամչատկան է»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը քննարկման մասնակիցների մոտ հավանություն է տվել Կամչատկայում թանգարան բացելու գաղափարին։