Իջևանի քաղաքապետը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

քաղաքական

Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարական է տվել: Այս մասին 24News-ին հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Իջևանի համայնքի ղեկավարը նամակով տեղեկացրել է իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, սակայն պատճառը չի նշել»,- ասաց Չոբանյանը:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն Իջևան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: