Ահաբեկչական խմբավորման բերանով Փաշինյանը "լսցնում" է ՀՀԿ-ն արգելելու իր երազանքը․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է արել․

«Նիկոլ Փաշինյանի և “Սասնա ծռերի” երեկվա հանդիպումը տեղեկատվական պայթյուն էր և համացանցում ոչ պակաս ինտենսիվությամբ էր քննարկվում, քան Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպումը:

Իհարկե, փաստն ինքնին զարհուրելի է. երկրիդ վարչապետը ընդունում է երկրիդ ոստիկանության վրա զինված հարձակում գործած, երեք ոստիկան սպանած խմբավորմանը՝ անկախ նրանից, թե Նիկոլի ջանքերով նրանց փորձում են ”քաղաքական” փաթեթավորում տալ:

Պակաս զարհուրելի չէր հանդիպումից հետո Ժիրայր Սեֆիլյանի հարցազրույցում հնչող շեշտադրումները հանդիպման մասին: Տղերք, էն խոստացված 800 հեկտարի ազատագրումը ի՞նչ եղավ: Հիմա ո՞վ չի թողնում : Թե՞ կամուֆլյաժա-կալաշնիկովային կերպարանքով գրոհայինները պիտի դառնան Փաշինյանի իշխանությունը պահելու ահաբեկչական թևը և վերջին հույսը:

Այս 15 ամիսների ընթացքում պետական ողջ ռեպրեսիվ ապարատը ծառայցվել և ծառայեցվում է քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու և լռեցնելու համար: Սակայն այդ ռեպրեսիաները Նիկոլի համար ցանկալի արդյունք չեն տալիս: Ավելին, եթե անցյալ տարի նիկոլա-գանդիզմի անխնա հրապարակային քննադատներին կարող էիք հաշվել մեկ ձեռքի մատների վրա (հիմնականում ես և իմ ընկերները), ապա այսօր շատ-շատերն են սկսում բարձրաձայնել երկրում տիրող անօրինությունների և քաոսի մասին:

Փաստորեն, ահաբեկչական խմբավորման շուրթերով Փաշինյանը "լսցնում" է ՀՀԿ-ի գործունեությունը արգելելու մասին իր երազանքը:

Պարոն վարչապետ, գիտե՞ս որն է մեր և քո տարբերությունը: Դու մեզանից վախենում ես, իսկ մենք քեզանից՝ ոչ:

Այդ հանդիպման կողմերը երևի տեղը չեն բերել, թե ում հետ գործ ունեն: Ձեր արյունոտ ձեռքերը հեռու կպահեք թե՛ Հանրապետականից, թե՛ Հայաստանից»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news