Միկրոավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, մեջը՝ գումար և բանկային քարտեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Սեպտեմբերի 5-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 65-ամյա մի կին հաղորդում է տվել, որ ժամը 13.30-ի սահմաններում թիվ 2 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ բանկային քարտեր:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երեւանի բնակչուհի 62-ամյա մի կին, ով ժամը 16.00-ին ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը վերցվել է:

Նախապատրաստվում են նյութեր: