Գագիկ Խաչատրյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Իրավական

Պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեղադրանքով կալանավորված ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Այս լուրը 24News-ի հետ զրույցում հաստատեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

«Գագիկ Խաչատրյանը այնտեղ է հետազոտման նպատակով, և այս պահին հնարավոր չէ ասել՝ ի՞նչ առողջական խնդիրներ կան,  ինչպես նաև հնարավոր չէ ասել՝ կմնա նա հիվանդանոցում, թե՞ կվերադառնա ՔԿՀ»,-ասաց Նավիկյանը։