Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» ԲԿ-ից տեղափոխվել է կալանավայր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Հասարակություն

Առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել էր հիվանդանոց հերթական հետազոտում իրականացնելու համար: