Ոստիկանները պարզել են Մալաթիա-Սեբաստիայում սպանության փորձ կատարողի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Ոստիկանությունը բացահայտել է սեպտեմբերի 4-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանության փորձի դեպքը։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության բաժնից:

Հիշեցնենք, որ ժամը 19-անց 10-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ էր ստացվել՝ Անդրանիկի փողոցի թիվ 34 շենքի բակում հնչած կրակոցների վերաբերյալ։ Ահազանգից րոպեներ անց «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել էին, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 62 և 45-ամյա երկու տղամարդ։

Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության մի շարք ստորաբաժանումների օպերատիվ խմբեր, ինչպես և այլ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել էր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա՝ կրակոցների հետքերով։

Հայտնաբերվել է նաև ինքնաձիգի 26 պարկուճ: Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և մյուս ստորաբաժանումների լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են 1977 թվականին ծնված Ս․Մ-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news