Նոր հայց` ԱԺ աշխատակազմի դեմ․ նախկին աշխատակիցները դիմել են դատարան․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նոր դատական հայց` ԱԺ աշխատակազմի դեմ: ԱԺ նախկին աշխատակիցները դիմել են դատարան:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 5-ին դատարան է դիմել Նելսոն Ստեփանյանը և հայց է ներկայացրել` ընդդեմ ԱԺ աշխատակազմի` պահանջելով, որ դատարանը ստիպի ԱԺ աշխատակազմին օրենքով սահմանված կարգով և չափով լրիվ վերջնահաշվարկ կատարել:

Ըստ էության, աշխատակիցները դուրս են եկել, և նրանց վերջնահաշվարկ չի տվել, և հիմա դատարանի միջոցով են փորձում վերականգնել իրենց իրավունքները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: