Երևանում ծառն ընկել է գազատար խողովակի վրա և վնասել էլեկտրական լարերը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 22:29-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցու փողոցի նրբանցքի 1-ին շենքի մոտակայքում ծառն ընկել է գազատար խողովակի վրա և վնասել էլեկտրական լարեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները և Շենգավիթ վարչական շրջանի կանաչապատման ծառայության աշխատակիցները ծառի ճյուղը մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք: