Աստրախանում մոխրացած տան ավերակների մոտ շունը սպասում է իր տիրոջը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ՌԴ Աստրախանի մարզի Կրասնիյե Բարիկադի գյուղում ականատեսը տեսանկարահանել է շանը, որն այրված տան ավերակների մոտ սպասում է իր տերերին: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:

Հրդեհից հետո, շինությունից մնացել են միայն մոխրացած ավերակներ, ոչնչացվել են նաև դրան հարակից կառույցներն ու մեքենան, գրում է ria.ru-ն:

Չի նշվում սակայն, թե որքան ժամանակ է կենդանին սպասում իր տերերին: