ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն Արցախում ներկա է գտնվել օպերատիվ դաշտային երթին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում, սեպտեմբերի 5-ից 6-ը աշխատանքային այցով պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Այդ մասին հայտնում է Արցախի ՊԲ։

Այցի ընթացքում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը ներկա է գտնվել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ Արցախի հյուսիսային, հյուսիս-արեւելյան եւ հարավային ուղղություններում իրականացված օպերատիվ դաշտային երթին, որի ընթացքում, ըստ ուղղությունների ՊԲ-ի, միավորումների եւ զորամասերի բարձրաստիճան սպաները հանդես են եկել մարտական խնդիրների իրատեսության, գործողությունների համադրման եւ մարտի վարման արդյունավետ եղանակների ուսումնասիրման, ինչպես նաեւ միավորումների ու զորամասերի միջեւ փոխգործակցության, պաշտպանության գոտու ինժեներական կահավորման վիճակի, ճանապարհային ցանցի ուսումնասիրման եւ կապի ապահովման միջոցների վերաբերյալ զեկույցներով:

Տեղազննման աշխատանքների ընթացքում մեկ անգամ եւս ճշգրտվել են այն բոլոր խնդիրները, որոնք նախատեսվում են իրականացնել հակառակորդի նախահարձակ գործողությունների դեպքում՝ միաժամանակ կարեւորելով սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ինչպես նաեւ ուժերի եւ միջոցների առավել արդյունավետ ու նպատակային կիրառման հարցերը:

1