Մեսին կարող է «Բարսելոնայից» հեռանալ անվճար կամ ընդհանրապես ավարտել կարիերան․ Բարտոմեու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի պայմանագրի վերաբերյալ տարածված խոսակցությունների մասին:

«Մեսիի պայմանագրում կա կետ, որը հնարավորություն կտա նրան «Բարսելոնայից» հեռանալ անվճար կամ ընդհանրապես ավարտել կարիերան: Նման կետեր եղել են նաև Չավիի, Ինիեստայի և Պույոլի պայմանագրերում: 

Վստահ եմ, որ Մեսին նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ և կշարունակի հանդես գալ «Բարսելոնայում» նաև 2021 թվականից հետո»,- Բարտոմեուի խոսքը փոխանցում է Marca-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 32-ամյա Մեսին մտածում է հաջորդ ամռանը տեղափոխվել արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյզ», որտեղ արգենտինացին սկսել է ֆուտբոլիստի կարիերան:

Լիոնել Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: