Երևանում թալանել են գեներալ-մայոր Աշոտ Ղահրամանյանի տղայի Volkswagen Tuareg-ը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Հասարակություն

Սեպտեմբերի 6-ին, ժամը 08։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Պետիկ Բադալյանի կողմից, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 23։50-ից մինչև սեպտեմբերի 6-ի ժամը 08։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Բյուզանդի փողոցի 91 շենքի մոտ կայանված նույն շենքի բնակիչ՝ 45-ամյա Կարեն Ղահրամանյանին պատկանող Volkswagen Tuareg մակնիշի 20 ՍՍ 200 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Կ, Ղահրամանյանը գեներալ-մայոր, Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տղան է, ով ոստիկաններին հայտնել է, որ գողության հետևանքով իրեն պատճառվել է 200 հազար դրամի վնաս։