Քոչարյանի գործն առաջին դատավարական նիստին պետք է ավարտվի, ՍԴ-ի որոշումը դրա հիմքն է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

«Մեղադրական կողմը համաձայն է, որ մարտի մեկին ՀՀ ԶՈՒ-ից բացի այլ ուժ Երևանում չի եղել:
Քոչարյանի գործն հենց առաջին դատավարական նիստին պետք է ավարտվի, ՍԴ-ի որոշումը դրա հիմքն է»,- այս մասին 24TV «Հարցազրույց»-ի եթերում ասել է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

«Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա հաստատվել է, որ գործ հարուցելուց մինչև այսօր տեղի է ունեցել ապօրինություն։  Առաջին ատյանի դատարանը պետք է քրեական հետապնդման մեղադրանքը դադարեցնի, այլ կերպ ասած՝ գործը կարճի առնվազն երկրորդ նախագահի մասով, թեև իմ կարծիքով մնացածի մասով ևս»,- ասել է Օրբելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։