Ընտրություններից առաջ Արցախի ՄԻՊ-ում որևէ զանգ կամ դիմում չի եղել. իրավիճակը հանգիստ է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Արցախ

Արցախի մարդու իրավունքների աշխատակազմը հատուկ լիազորություններ չունի ընտրություններում դիտորդական առաքելություններ կատարելու, բայց  կոնկրետ բողոքների հիման վրա ես կարող եմ որոշում կայացնել, Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Սակայն առանց կոնկրետ բողոքի  ընտրատեղամաս այցելելու իրավունք չունենք», - ասաց նա:

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ եթե բողոքներ լինի, կարիքի դեպքում ՄԻՊ-ը որոշում է կայացնելու ու աշխատակիցներ ուղարկի ընտրատեղամասեր:

«Թեժ գիծը գործում է, հասանելի ենք դիտորդների համար, լրատվամիջոցների համար», - ասաց նա:

ԱՀ ՄԻՊ-ի խոսքով՝ նախընտրակայն շրջանում ՄԻՊ-ում ահազանգ չի ստացվել իրավունքների ոտնահարման վերաբերյալ:

«Եղել են որոշ զանգեր իրավունքների պարզաբանման խնդրանքով, բայց կոնկրետ բողոքի վերաբերյալ ոչ զանգ, ոչ էլ դիմում չենք ստացել», - ասաց նա:

Արտակ Բեգլարյանն ասաց, թե , ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել ամեն ինչ, լարված իրավիճակ չի եղել: