Միհրան Հարությունյանի երրորդ հաղթանակը MMA-ում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը երրորդ մենամարտն անցկացրեց MMA-ում եւ տարավ երրորդ հաղթանակը։

Ուզբեկ Մուրատխան Սայտխանովի հետ մենամարտում Միհրան Հարությունյանը հաղթեց խեղդող հնարքով, ժամանակից շուտ՝ 1 րոպե 18 վայրկայնում։