Վթար՝ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

վթար

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» մակնիշի (վարորդ՝ Արամ Ղ., ծնված 1991 թ.) և «BMW 333i» մակնիշի (վարորդ՝ Վիլյամ Հ., ծնված  2000 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Արամ Ղ.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: