Չգիտեք՝ 20 օրից ինչ ա լինելու, Ծառուկյանը գիտի, ամեն ինչ գիտի․ Ծառուկյանը՝ Ամուլսարի մասին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

«Ամենակարևորն այն է, որ ժողովրդին պետք է լսել, այսինքն՝ ժողովրդի համաձայնությունը կլինի, կբացեն, չի լինի, չեն բացի»։ Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը։

«Եթե ժողովուրդն այնտեղ ապրում է, ապրելու է, ապա ո՞նց կարելի է ժողովրդին հաշվի չառնել։ Մենք ասում ենք, որ այսօր իշխանությունը ժողովուրդն է»,- ասել է Ծառուկյանը, ապա հավելել, որ իշխանությունն արդեն իսկ տեսնում է, որ խնդիրներ կան և սկսել է մանրամասն քննարկումներ տանել։ 

«Իշխանությունն, իհարկե, չի ուզում և՛ ժողովրդին նեղացնի, և՛ այնտեղ, դրա համար լիարժեք ուսումնասիրություն պետք է իրականացվի, ժողովրդին ներկայացվի, որ  ընդհանուր հայտարարի գան»,- ասել է Ծառուկյանը: