Արտաշատում բախվել են ճանապարհային ոստիկանության Toyota-ն և Opel Astra-ն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակություն

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 11։15-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում բախվել են Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Սարգիս Կարապետյանի վարած Opel Astra մակնիշի 35 VV 501 համարանիշի և Toyota Corolla մակնիշի 683 II 01 համարանիշի 2656 կողային թափքի ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենան։

Վթարի հետևանքով Opel-ի մեջ գտնվող անչափահաս աղջիկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Toyota-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված աղջնակի ինքնությունը։