Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Էմոմալի Ռահմոն, ընդունե՛ք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով:

Անկասկած, Տաջիկստանի ժամանակակից պատմության այս նշանակալի օրը երկրի կյանքում արմատական վերափոխումների սկիզբ դրեց, նախանշեց միջազգային համագործակցության առաջնահերթությունները:

Համոզված եմ, որ Հայաստանի և Տաջիկստանի ժողովուրդների՝ բարեկամության և փոխադարձ աջակցության վրա հենված հարաբերություններն այսուհետ ևս կնպաստեն միջպետական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Հարգելի՛ Էմոմալի Ռահմոն, օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: