58-ամյա ստեփանակերտցին փորձել է խեղդել կնոջը. ծեծել է, հնչել են սպանության սպառնալիքներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակություն

Սեպտեմբերի 8-ին ժամը 17:55-ին Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունից հաղորդում է ստացվել Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ մայրաքաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 10 շենքի բնակարանից մեկից սպանության սպառնալիքի վերաբերյալ ահազանգ է ստացվել:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 17:50-ի սահմաններում նույն շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է առաջացել քաղաքացիական ամուսիններ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչուհի, 1985թ.ծնված Գ. Ա-ի և Ասկերանի շրջանի բնակիչ, 1961թ.ծնված Մ. Գ-ի միջև, որի ընթացքում Մ.Գ-ն փորձել է խեղդել Գ.Ա-ին, ձեռքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին և սպանության սպառնալիքներ հնչեցրել վերջինիս հասցեին:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news