ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Սեպտեմբերի 10-ից Երևանի ջրային կառույցներն անցնում են աշնանային ժամանակացույցի:
Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների շոուն կմեկնարկի ժամը 20:00-ից եւ կշարունակվի մինչ 22:00-ն:
Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից։