Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մի քանի ժամ գազ չի լինի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 10-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակի փողոցի 1/1, 1/2, 1/3, 1/4 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ: