Ռազմավարական զորավարժության մեկնարկը տրվեց․ ներգրավված են նաև պետական ու ՏԻՄ մարմինները

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

զորավարժություն

ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019 թ. պլանի համաձայն, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը անցկացվելու է ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները: Այդ մասին հայտնում է ՊՆ-ն։

Զորավարժության ընթացքում ստորաբաժանումների կողմից իրականացվելու են պայմանական նշանակետերի խոցում մարտական կրակի կիրառմամբ:

Զորավարժությունների նպատակներն են` ՀՀ ԶՈՒ ծավալման եւ մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի եւ միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ԶՈՒ ղեկավարման օղակներին եւ զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների եւ ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը եւ ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը: