ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին փոխարինող Եղիշե Արզումանյանը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Արցախի 228 համայնքում ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամփոփվել են, և որ ըստ նախնական տվյալների՝ 4 համայնքներում առաջադրված երկուական թկնածուները ստացել են հավասար քանակությամբ քվեներ:
Նման դեպքում, ըստ Եղիշե Արզումանյանի, խնդիրը կլուծվի ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և համապատասխան ժամկետում՝ վիճակահանության սկզբունքով:
Վիճակահանությունը կիրականացվի Մարտունու շրջանի Հերհեր, Քաշաթաղի շրջանի Հակ և Ասկերանի շրջանի Խրամորթ և Արմենակավան գյուղերում առաջադրված թեկնածուների համար: