Արցախի Հերհեր, Խրամորթ, Արմենակավան գյուղերում համայնքապետը կընտրվի վիճակահանությամբ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Արցախ

ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին փոխարինող Եղիշե Արզումանյանը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Արցախի 228 համայնքում ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամփոփվել են, և որ ըստ նախնական տվյալների՝ 4 համայնքներում առաջադրված երկուական թկնածուները ստացել են հավասար քանակությամբ քվեներ: 

Նման դեպքում, ըստ Եղիշե Արզումանյանի, խնդիրը կլուծվի ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և համապատասխան ժամկետում՝ վիճակահանության սկզբունքով:

Վիճակահանությունը կիրականացվի Մարտունու շրջանի Հերհեր, Քաշաթաղի շրջանի Հակ և Ասկերանի շրջանի Խրամորթ և Արմենակավան գյուղերում առաջադրված թեկնածուների համար: