«ՎԱԶ-2107» ավտոմեքենայի 110 000 դրամը չվճարելու պատճառով գնորդից հետ է վերցվել մեքենան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Սեպտեմբերի 8-ին Հադրութի շրջանի բնակիչ 18-ամյա Ս.Հ-ն դիմել է Արցախի  ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ Հադրութի շրջանի բնակիչ, 28-ամյա Հ. Կ-ից 550 000 դրամով գնված «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի 110 000 դրամը չվճարելու պատճառով, վերջինս, նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում, ներկայացել է Հադրութի շրջանի Նորաշեն գյուղ, որտեղ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, իրացնելով իր ենթադրյալ իրավունքը, առանց իր համաձայնության տիրացել է վերը նշված ավտոմեքենային և տեղափոխել քաղաք Հադրութ:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: