Խոստանում եմ լինել բոլոր ստեփանակերտցիների քաղաքապետը․ Դավիթ Սարգսյանը գրառում է արել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Դավիթ

Ստեփանակերտի քաղաքապետ ընտրված Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ խոստանալով լինել բոլոր ստեփանակերտցիների քաղաքապետը։ Գրառումը՝ ստորև․

«Սիրելի հայրենակիցներ շնորհավորում եմ ազատ, արդար ու թափանցիկ ՏԻՄ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ սատարելու համար: Խոստանում եմ լինել բոլոր ստեփանակերտցիների քաղաքապետը եւ ձեր բոլորի օգնությամբ ու աջակցությամբ արդարացնել մեր բոլորի սպասելիքները:

Ամուր հավատով ես կարող եմ ապահովել ավելի բարեկարգ՝ մեր երազանքների Ստեփանակերտ քաղաքի առաջընթացը: ՍԱ ՔՈ՛ քաղաքն է…»,–գրել է նա։