Զարեհ Սինանյանը Խիմկի քաղաքում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

 

1

Սեպտեմբերի 9-ին  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մերձմոսկովյան Խիմկի քաղաքում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Իր ողջույնի խոսքում Զարեհ Սինանյանը խոսել է Ռուսաստանի հայ համայնքի կարևորության և ներուժի մասին՝ պատահական չհամարելով իր պաշտոնավարման ընթացքում արդեն երկրորդ այցը Ռուասատան: Գլխավոր հանձնակատարը նաև ավելի սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել:

Համայնքի ներկայացուցիչները բարձրաձայնել են կրթական խնդիրները՝ նշելով, որ պետությունը պետք է խրախուսի սփյուռքահայ ուսանողների ուսումնառությունը հայրենիքում և որոշակի արտոնություններ սահմանի: Զրույց է ծավալվել նաև հայրենադարձության և Հայաստանում աշխատատեղերի առկայության շուրջ: «Մեր կառավարությունը փորձում է բարելավել պետության վիճակը, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը կարողանա հայրենիքում գործ գտնել»,- նշել է Զարեհ Սինանյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սփյուռքի հետ աշխատանքի նոր մոտեցումներին և ուղղություններին: Այնուհետև Խիմկի հայ համայնքի նախագահ Կամո Համբարյանը ներկայացրել է քաղաքում կառուցվող հայկական եկեղեցու և դպրոցի ընթացիկ աշխատանքները: Համայնքային ներկայացուցիչները գոհ են մնացել հանդիպման նախնական արդյունքներից՝ ընդգծելով, որ նմանատիպ հանդիպումները Ռուսաստանի տարբեր քաղաքների հայ համայնքների համար մեծ կարևորություն ունեն:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news