Հռոմի պապի անցկացրած պատարագին Մադագասկարում ավելի քան 1 մլն մարդ է հավաքվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Մադագասկարում հանդիսավոր պատարագ է անցկացրել, որը լսելու համար 1միլիոնից ավելի մարդ է հավաքվել։

Ֆրանցիսկոս պապը կոչ է արել ժամանակակից աշխարհը կառուցել եղբայրության և համերաշխության սկզբունքների վրա և նշել, որ մարդկությունը պետք է ապրի «հողի ու նրա բարիքների նկատմամբ լիակատար հարգանքով և թույլ չտա որևէ շահագործում»։

Նշենք, որ Մադագասկար կատարած այցից առաջ Հռոմի Պապը Մոզամբիկ էր այցելել, իսկ Աֆրիկա այցելությունը կավարտի Մավրիկիայում։