20-րդ դարից տեղափոխվել ենք 21-րդ․ ոչ ձեռքով ենք քվեարկելու, ոչ էլ կոճակով, այլ թաչսքրինով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ առաջին անգամ գործարկվել է էլեկտրոնային քվեարկության համակարգը: Այն ավտոմատացնելու է երեք գործառույթ՝ գրանցում, քվեարկություն, հարցերի ու ելույթների համար հերթագրում:

Ավագանու անդամներին ներկայացվել է, թե ինչպես պետք է օգտվեն էլեկտրոնային քվեարկության սարքից:

Նախքան այս՝ ավագանու անդամները քվեարկում էին ձեռքով: