Գրել էի, որ այսօր նրա լույսը խավարելու է, դրա համար էլ հրավիրել եք․Խաչատրյանը՝ Մարությանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Երևանի ավագանու սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ,  ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն, ընդմիջելով օրակարգը, հարցրեց, թե ինչո՞ւ է ներկա կենդանիների վնասազերծման մեկ ՀՈԱԿ-ի տնօրեն։ Նա հիշեցրեց, որ եթե օրենքով ՀՈԱԿ-ների տնօրենները պիտի ներկա չլինեն ավագանու նիստերին, ապա մեկ առանձին անհատի՝ «Կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի տնօրենի համար բացառություն պիտի չարվի։ 

Անի Խաչատրյանը պահանջեց քաղաքապետից հեռացնել ՀՈԱԿ-ի տնօրենին դահլիճից, ինչին ի պատասխան Մարությանն ասաց, որ ինքը՝ որպես քաղաքապետ, իրավունք ունի հյուր կանչել, և այս պահին անձամբ հրավիրում է Բեգոյանին՝ ներկա լինել այսօրվա նիստին։ «Կուզե՞ք ես ասեմ, թե ինչի է նա այստեղ․ որովհետև ես դեռ ամիսներ առաջ գրել էի, որ այսօր նրա լույսը խավարելու է»,- հայտարարեց Խաչատրյանը։ Քաղաքապետը զրույցն ընդհատեց՝ վերադառնալով օրակարգին։ 
Ավագանու նիստը շարունակվում է․ ենթադրվում է, որ թեմայի քննարկումը կվերսկսվի հարցուպատասխանի ժամանակ։