ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Քիչ առաջ հայտնաբերվել է Կուտական գյուղի բնակիչ 15-ամյա աղջկա դին։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Դին հայտնաբերվել է Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջի հատվածում։ Այս պահին դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը։
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21:07-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա է կորել (Արեգա Մ., ծնված 2004 թ.), որը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ:
Փրկարարները, ոստիկանության աշխատակիցները և տեղի բնակիչները բնակավայրի տարածքում, ինչպես նաև հարակից արոտավայրերում 3 օր շարունակ իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել էին անարդյունք:
Այսօր՝ ժամը 10:20-ին, վերսկսվել էին երեխայի որոնողական աշխատանքները, որոնց ներգրավված են եղել 7 փրկարար, ոստիկանության 60 աշխատակից և հարակից գյուղերից մոտ 200 բնակիչ: