Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը. մենք մեծ պլաններ ունենք․ Հայկ Մարությանը՝ տրանսպորտի մասին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Հայկ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հերքել է մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե աշնանը հրաժարական է տալու։

«Ինչի՞ մասին է խոսքը։ Մենք նոր ենք սկսել։ Մեր մանկապարտեզներից 6500 ք/մ հետ ենք բերել համայնքին, մենք 2 միլիարդ դրամով մեծացրել ենք բյուջեն, մենք հետ ենք բերում այգիները, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերներն ու սեփականաշնորհումները, մեծ կառուցապատում ենք սկսում։ Մենք մեծ պլաններ ունենք։ Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը։ Ինչո՞ւ հրաժարական տամ. որ էլ մանկապարտեզների տարածքները հետ չբերե՞մ», - ասել է Հայկ Մարությանը։

Խոսելով հասարակական տրանսպորտի խնդրի մասին՝ Հայկ Մարությանը խոստացել է առաջիկա 2 տարվա ընթացքում լուծել այն։ Քաղաքապետը նաև նշել է, որ Երևանում տրանսպորտային կոլապսը վերացնելու համար անհրաժեշտ է շուրջ 800 ավտոբուս։
Ինչ վերաբերում է տրանսպորտի սակագնին, քաղաքապետի համոզմամբ պետք է ամեն ինչ անել, որ այն ցածր լինի։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news