Քանաքեռ-Զեյթունում կինը գտել է 25-ամյա ամուսնու դին՝ խոհանոցում կախված

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Սեպտեմբերի 9-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող տներից մեկում երիտասարդ կինը գտել է 25-ամյա ամուսնու դին՝ խոհանոցում կախված։

Կինն անմիջապես ահազանգել է շտապօգնություն, սակայն երիտասարդն արդեն մահացած է եղել։

Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանք վարձակալական հիմունքներով են բնակվում այդ տանը: Դեպքի ժամանակ կինը տանը չի եղել, իսկ նրանց անչափահաս երեխան մանկապարտեզում է եղել։

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։