34-ամյա քասախցին վերամբարձ կռունկով աշխատելիս հոսանքահարվել և մահացել է

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

հոսանք

Սեպտեմբերի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմանում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի տներից մեկի մոտ դի կա։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 11։20-ի սահմանում Քասախ գյուղի բնակիչ 34-ամյա Արտեմ Հ-ն MAZ մակնիշի վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելու ժամանակ դեռևս անհայտ պայմաններում մեքենայով բախվել է 10 000 վոլտ հզորության էլեկտրալարերին, ինչի հետևանքով էլ հոսանքահարվել է։

Եղվարդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը փորձել է օգնություն ցուցաբերել, նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն ավտոմեքենայի մեջ նա մահացել է։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news