ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով քաղաքապետարանի դիմաց «ՍանիՏեքի» աշխատակիցների կազմակերպած բողոքի ակցիային և հրապարակել ընկերությանը փոխանցած գումարի չափը։ Գրառումը՝ ստորև․
««Սանիթեք» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր քաղաքապետարանի դիմաց բողոքում էին, որ օգոստոսի աշխատավարձը չեն ստանում, որովհետեւ «քաղաքապետարանը «Սանիթեքին» փող չի փոխանցել»:
Հայտնում եմ, որ օգոստոս ամսին քաղաքապետարանը «Սանիթեքին» է փոխանցել 165 միլիոն 340 հազար դրամ: Առաջարկում եմ Սանիթեքի հարգարժան աշխատակիցներին եւ ԶԼՄ-ներին՝ այդ ընկերության տնօրինությունից ճշտել աշխատավարձ չտալու իրական պատճառները»,-գրել է խոսնակը: