Պուտինն Չիլինգարովին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 10, 24News

ՌԴ նախագահ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան է շնորհվել հայազգի բևեռախույզ, գիտնական, ՌԴ պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Պարգևատրել Արթուր Նիկոլայի Չիլինգարովին ռուսական պետականության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, պառլամենտարիզմի զարգացման և երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար»,- ասվում է նախագահի հրամանագրում։

Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում։