Հայրապետյանը սեյվերի քանակով կիսում է 1-ին տեղը Մալթայի ու Սան Մարինոյի դարպասապահների հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2020-ի ընտրական փուլի լավագույն ֆուտբոլիստների, որոնց թվում

Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրարտու»-ի դարպասապահ Արամ Հայրապետյանը կատարած սեյվերի քանակով կիսում է առաջին տեղը Մալթայի ու Սան Մարինոյի դարպասապահների հետ՝ կատարած 32 սեյվով: Դարպասապահն ամեն խաղում կատարում է միջինը 5,3 սեյվ:

6-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը շարունակում է մնալ Իտալիան 100 տոկոս արդյունքով՝ 6 խաղ, 6 հաղթանակ, 18 միավոր: Երկրորդը 12 միավորով Ֆինլանդիան է, իսկ Հայաստանի ընտրանին ունի 9 միավոր: 4-րդ տեղում 7 միավորով Բոսնիա և Հերցեգովինան է: 5 միավոր ունի Հունաստանը և մեկ՝ Լիխտենշտեյնը: Խմբային փուլի 7-րդ տուրում՝ հոկտեմբերի 12-ին Բոսնիա և Հերցեգովինան կխաղա Ֆինլանդիայի, Լիխտենշտեյնը՝ Հայաստանի, իսկ Իտալիան՝ Հունաստանի դեմ: