Մայքլ Բլումբերգը 3 տարում 160 մլն դոլար կհատկացնի վեյփ ծխելու դեմ պայքարի արշավին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը 3 տարում 160 մլն դոլար կհատկացնի վեյփ ծխելու դեմ պայքարի արշավին: Այդ մասին հայտնել Է The Washington Post թերթը՝ հղում անելով Bloomberg Philanthropies բարեգործական հիմնադրամին:
«Ծխախոտի ընկերությունները, որոնք Էլեկտրոնային սիգարետներ են վաճառում, մեծ շահույթ են ստանում ամերիկյան երիտասարդության հաշվին: Նրանք կիրառում են նույն այն գովազդային ռազմավարությունները, որոնք ժամանակին անչափահասներին կախվածության մեջ դրեցին սովորական սիգարետներից, ինչի արդյունքում ավելի ու ավելի մեծ թվով դեռահասներ այսօր առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն»,-հրատարակությունը մեջբերում Է Բլումբերգի հայտարարությունը:

Բլումբերգը, որը Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնն զբաղեցրել Է 2002-ից մինչեւ 2013 թվականը, ակտիվ քաղաքական պայքար Էր մղում ծխելու դեմ պայքարում: Հենց նրա օրոք Է խոշորագույն մեգապոլիսում ծխելու արգելք սահմանվել հասարակական վայրերում: