ՄԶԳ «Ներառական աճի դիագնոստիկա» զեկույցը՝ Գրիզերի և Տիգրան Խաչատրյանի հանդիպման օրակարգում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

ՀՀ էկոնոմիկայի նախարար նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը:

«Նախարարն իր ողջույնի խոսքում նշել է. «Այսօր շատ կարևոր հարց ունենք օրակարգում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից պատրաստված «Ներառական աճի դիագնոստիկա» գնահատում-զեկույցը, քանի որ ներառականությունը առաջիկա տնտեսական աճի ամենակարևոր առանձնահատկությունը պետք է լինի»։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել հանդիպմանը մասնակցող պատվիրակության անդամներին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարին զեկույցը ներկայացրել են ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնի գրասենյակի ավագ տնտեսագետներ Փոլ Օլիվերը և Ջոզեֆ Սփնաջերսը: Այն հիմնականում առնչվում է Հայաստանում ներառական աճին խոչընդոտող խնդիրներին և ռիսկերին։ Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են զեկույցում առկա պնդումները, մտքեր փոխանակել արտահանմանը միտված տնտեսության զարգացման վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ աշխատանքային քննարկում ծավալել զեկույցի խորքային ուսումնասիրության և հետագա համատեղ աշխատանքների վերաբերյալ»,- ասված է նախարարության հաղորդագրությունում:  

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news