ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Սեպտեմբերի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:00-ի սահմանում Աղավնատուն գյուղի բնակիչ, 51-ամյա Վարդան Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արշալույս գյուղի 1-ին փողոցում բախվել է նույն գյուղի բնակիչ, 29-ամյա Հայկ Ա.-ին պատկանող «ВАЗ 2106» մակնիշի ավտոմեքենային։ Այդ մասին հայտնում է shamshyan.com–ը:
Ըստ կայքի՝ վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդ Վարդան Ս.-ն և նրա ուղևոր, համագյուղացի, 54-ամյա Հայկազ Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատ բժշկական կենտրոն: Վարոդին ու վիրավորին առաջինը օգնության են հասել 06-ի վարորդն ու նրա հարազատները: