Արցախ է ժամանել ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Սեպտեմբերի 10-ին եռօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությունը: Պատվիրակությանը «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ճանաչողական շրջայցեր՝ կրթական, մշակութային հաստատություններ և արտադրական հիմնարկներ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինից։